«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները՝ նաև արտարժույթով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
Ըստ Մակարյանի` միայն դրամով գործարքները ավելի կանխատեսելի կդարձնեն իրավիճակը:
Տնտեսագետի խոսքով` արտահանողներն այսօր դժվար են հարմարվում ներկա կուրսին. «Ընկերություններ կան հարյուր վականսիա ունեն և մեկ տարի է` չեն կարողանում լրացնել: Նույն աշխատուժի շուրջ ենք պտտվում, այն չի համալրվում, թանկանում է»: