Thursday, 23 03 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է

Էր Ռիադը նախազգուշացրել Է նավթի դեֆիցիտի մասին՝ նավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցների պատճառով

Նավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցները միայն նավթի դեֆիցիտի կհանգեցնեն պահանջարկի աճի ժամանակաշրջանում, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը: Այդ մասին տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Բոլոր այդ պատժամիջոցները, էմբարգոները հանգեցնում են միայն ու միայն մեկ բանի՝ բոլոր տեսակի էներգապաշարների մատակարարումների պակասի, երբ դրանք ամենից շատ են հարկավոր: Դա անհանգստություն Է առաջացնում ինձ մոտ»,- մեջբերել է Bloomberg գործակալությունը նախարարի խոսքը:

Նա նշել է, որ թագավորությունը զգուշորեն որոշումներ կընդունի նավթի արդյունահանման վերաբերյալ՝ չնայած վերլուծաբանների այն կանխատեսումներին, որ 2023 թ.-ին Brent տեսակի նավթի գինը, հնարավոր է, գերազանցի մեկ բարելի դիմաց 100 դոլարը՝ պահանջարկի մեծացման պատճառով: «Ես դրան կհավատամ, երբ տեսնեմ, և նոր միայն միջոցներ կձեռնարկեմ», – ասել Է նախարարը։

«Եթե մարդիկ այն ժամանակ մեզ վստահեին, մենք չէինք ենթարկվի այն ռիսկերին, որոնց ենթարկվեցինք», – ասել Է նա՝ նկատի ունենալով գների կտրուկ աճն այն բանից հետո, երբ հոկտեմբերին ՕՊԵԿ+-ը որոշեց կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով: 2022 թ. դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել Եվրամիության և G7 երկրների կողմից ռուսական նավթի գնման արգելքը, իսկ 2023 թ. փետրվարի 5-ից՝ նավթամթերքների ներմուծման արգելքը։

Բացի այդ, նույն ժամկետներում սկսել Է գործել ռուսական նավթի և նավթամթերքների ծովային փոխադրումների արգելքը, եթե դրանք վաճառվեն սահմանված առավելագույն գնից ավելի բարձր գնով: Նավթի համար գնի վերին շեմն առայժմ սահմանվել է 1 բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով, նավթամթերքի համար՝ 1 բարելի դիմաց 100 դոլարի մակարդակով (դիզելային վառելիքի և բենզինի տեսակների համար)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում