Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցում է «Ռուսաստանի բարեկամների ակումբ» ստեղծելու նախաձեռնությանը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստում։
«Նախագիծը, որի մի մասը, ինչպես հասկացա, կլինի լայն առցանց քննարկման հարթակ, կենտրոնացած է արտերկրի գործընկերների հետ բարեկամության պահպանման վրա, կենտրոնացած է ավանդական արժեքների տարածման և, իհարկե, ռուսական մշակույթի ստեղծագործությունների հանրահռչակման վրա»,- ասել է Լավրովը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:
Հովհաննիսյանը հույս ունի` «ՌԴ-ի բարեկամների ակումբում» Հայաստանի ներգրավվածությունը որևէ պետական աջակցություն չի ստանա. «Ռուսական աշխարհը պրոպագանդելու լավագույն ձևը լավ դաշնակից լինելն էր:Հայաստանում պոպուլյար լինելու համար դաշնակցի հետ պետք չէր այդպես վարվել»: