
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մտադիր է այց կատարել Չինաստան։ Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Իրանի նախագահի այցը Չինաստան այն միջոցառումներից է, որոնք ծրագրվում են երկու երկրների համատեղ համաձայնագրի հիման վրա: Դա կկատարվի իր ժամանակին», – այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ պատասխանելով այցի ժամկետների մասին հարցին։