Thursday, 23 03 2023
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է
Իրանը Ռուսաստանն անվանել է այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրող
19:30
Նիգերիացի քաղաքական գործիչը և նրա կինը մեղավոր են ճանաչվել օրգանների թրաֆիքինգի համար

Մեծ խաղի երկար շղթան և Հայաստանում «կուռքերի» համար անվերջ պայքարը

Առաջին նախագահի հրաժարականի 25-ամյա  տարեդարձը, ինչպես նաև այդ առիթով պատրաստված տեսանյութը, որ այդ շրջանի բանակցային պատմության դրվագներով պատրաստել է Ազատություն ռադիոկայանը, դարձան հանրային աշխույժ քննարկումների նոր ալիքի առիթ կամ պատճառ: Քննարկումը վերաբերում է կարգավորման գործընթացի պատմությանը, մասնավորապես այն շեշտադրումներով, որ առավել արդիական սկսեցին հնչել 44-օրյա ծանր պատերազմից հետո: Օրինակ, այդ պատերազմից հետո, մարդիկ, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կարող էին ընդհուպ վտանգավոր համարել առաջին նախագահի տեսակետները՝ որ Տեր-Պետրոսյանը հնչեցնում էր ապրիլյան քառօրյայից հետո էլ, սկսեցին ներկայանալ հանրությանը առաջին նախագահի մոտեցումների հետևողական ու անմնացորդ նվիրվածությամբ:

Բուն խնդիրն իհարկե դա չէ, որովհետև կարծիքները միշտ էլ լինում են տարբեր, ենթակա են նաև փոփոխության, հատկապես, որ հանրության անդամներին շատ իրողություններ տեսանելի են դառնում լոկ պոստֆակտում ռեժիմում: Կարևոր է այն, թե ընդհանուր քննարկումներում որքան է ռացիոնալիզմը, որքան քիչ է զգայականությունն ու քաղաքական կռապաշտության ռիսկը, լինի դա զգայական, թե հաշվարկային կռապաշտություն: Որովհետև, ի վերջո պետական ու քաղաքական գործիչները իրենց  այս կամ այն քայլը հանրությանը մատուցելիս, առաջնորդվում են առնվազն ոչ պակաս անձնական հաշվարկներով էլ՝ իրենց հանդեպ հետագա վերաբերմունքի, իրենց քաղաքական ընդդիմախոսների հանդեպ դիրքային իրողությունների հաշվարկով: Որպես կանոն, բուն քաղաքական, հանրային ու պետական իրողությունները զգալի մասով մնում են տողատակերում: Փոխարենը, տարածվում է մտայնություն, որ խաղաղ կարգավորման հնարավորությունը բաց է թողել Հայաստանը, ու ի վերջո ստացել պատերազմ: Դա առնվազն որոշակիորեն արդարացնում է Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի ու Պակիստանի ակտիվ ռազմական կոալիցիան, որ հարվածել է Արցախին ու Հայաստանին:

Ու այն պարագայում, որ իրականում արցախյան կարգավորման գործընթաց ասվածը եղել է աշխարհաքաղաքական բարդ հարաբերությունների ենթակա, կապված Կովկասում ազդեցության խնդդրի հետ, Մերձավորարևելյան ու Արևելաեվրոպական մեծ շղթայով, որ ներառում էր թե Ռուսաստանի, թե Իրանի կարևորագույն աշխարհաքաղաքական խնդիրները, իսկ ժամանակի ընթացքում նաև ուժգնացող չինական գործոնի զսպման հարցերը: Այդ պայմաններում, կարգավորման հեռանկարները Հայաստանից կախված էին այնքանով, որքանով Հայաստանը կարող էր սուբյեկտային մրցակցելիություն ունենալ աշխարհաքաղաքական ուժային խաղացողների հետ, որոնք կարգավորման ըստ էության ամբողջ գործընթացում փաստացի վարել են պայքար Ադրբեջանն ազդեցության դաշտ վերցնելու համար: Այդ պայքարի դրվագներից մեկը արդեն 44-օրյա պատերազմից հետո հարցազրույցներից մեկում փաստացի ներկայացրեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հիշատակելով ամերիկյան նավթային լոբբի ազդեցությունը նախագահ Քլինթոնի վրա՝ Ադրբեջանի հետ հարաբերության հարցում: Ադրբեջանն էլ, ունենալով այդ իրավիճակը, որևէ կերպ շահագրգռված չէր Հայաստանի հետ համաձայնության գնալու, առավել ևս, երբ կար Կովկասում ազդեցություն հաստատելու Ռուսաստանի և Արևմուտքի պայքարը՝ նաև վերը նշածս մեծ շղթայի համատեքստում, Թուրքիայի փոխվող դերը՝ նույն համատեքստում: Այդ բարդ խնդիրները Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում գործնականում պրիմիտիվացնում են քաղաքական կուռքերի համար պայքարի աստիճան, ինչը գործնականում միշտ եղել է Հայաստանի այսպես կոչված քաղաքական կյանքի «մեխը»: «Կուռքերն» էլ բնականաբար որևէ շահագրգռություն չեն ցուցաբերել և չեն ցուցաբերում իրերի այդ դրությունը փոխելու հարցում: 2018-ը դրանից դուրս գալու հնարավորություն էր, սակայն հանրագումարում ունենք այն, որ պատկերը փոխվել է քաղաքական «կուռքերի» շարքում նոր անունների ավելացումով:

Լուսանկարը` «Հետք»-ից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում