
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը նախազգուշացրել է Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո երկրի հարավային ափերի մոտ ցունամիի առաջացման վտանգի մասին:
Ինչպես ասված է գերատեսչության կայքում երկուշաբթի տեղադրված հայտարարության մեջ, բոլորին խորհուրդ է տրվում հեռանալ ափամերձ գոտիներից և հետեւել տեղական իշխանությունների ցուցումներին: