
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ ներում է շնորհել տասնյակ հազարավոր բանտարկյալների, այդ թվում՝ հակակառավարական ցույցերին մասնակցած բանտարկության դատապարտվածներին, հայտնում է IRNA-ն:
Գործակալության տվյալներով՝ համաներումը չի տարածվում սպանության, ինչպես նաև պետական գույքի ոչնչացման, վնասման կամ հրկիզման համար դատապարտվածների վրա։
Բացի այդ, ներման ենթակա չեն լրտեսության և օտարերկրյա հետախուզական ծառայություններում աշխատելու մեջ մեղադրվողները։