Մոսկվայի նավթի և գազի արտահանման եկամուտները հունվարին նվազել են 30%-ով՝ նավթի և գազի առավելագույն գնի պատճառով, ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները մոտ 8 մլրդ դոլար են կորցրել արեւմտյան երկրների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով։ Նա թվերը համեմատել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
«Մենք ակնկալում ենք, որ այս տարի նավթի համաշխարհային պահանջարկի աճի մոտ կեսը կգա Չինաստանից»,- հավելել է Բիրոլը: