Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 5-ին, ժամը 15։02-ին տեղեկություն է ստացել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևանյան և Գագարինի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Գ. Ա., ծնված 1961 թ.) և «BMW M3» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Տաշիրի քաղաքի բժշկական կենտրոն։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: