Monday, 20 03 2023
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:02
ԱՄՆ վարչակազմը չի համաձայնի Ուկրաինայում զինադադարի կոչին

Հայաստանում քաղաքական ռեֆորմացիան հրատապություն է՝ ազգային անվտանգության հրատապություն

Հայաստանի արտաքին մարտահրավերների լայն ճակատում որևէ ատռիթով կամ պատճառով սրացում անմիջականորեն ի ցույց է դնում Հայաստանի ներքաղաքական օրգանիզմի և փաստորեն թիկունքի խոցելիությունը: Հայաստանում գոյություն չունի քաղաքական համակարգ և այդ հանգամանքը վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի, երբ գործ ենք ունենում այնպիսի արտաքին քաղաքական-անվտանգային միջավայրի հետ, ինչպես այժմ:

 

Եվ, եթե ավելի բարենպաստ, կամ համեմատաբար բարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում Հայաստանի ներքաղաքական դեգրադացիան և համակարգերի բացակայությունը չէր ստանում ցավոտ դրսևորում, ապա այժմ պատկերը բոլորովին այլ է: Եվ այստեղ անշուշտ խնդիրը առանձին սուբյեկտների և դերակատարների վարքագիծը չէ, որին հանրությունը տվել է, տալիս է ու կտա գնահատական: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ գոյություն չունի քաղաքական համակարգ և անգամ որևէ վարքագծային խնդիր չլինելու պարագայում է, գլխավոր խնդիրը հենց քաղաքական համակարգի վարքագծի բացակայությունն է: Այլ կերպ ասած, ակնառու է, որ Հայաստանի համար այդօրինակ արտաքին-անվտանգային իրավիճակներում առաջանում է ներքին հասարակական-քաղաքական մեծ վակուում, որը լցվում է կամ զանազան, մեծ ու փոքր ստորություններով՝ այս կամ այն անձնային կամ խմբային շահի բերումով, կամ լցվում է պարզապես անկեղծ հայրենասիրական պաթոսով և պայքարող, հայրենիքի համար կռվող զինվորի և սպայի հանդեպ երախտագիտության հուզական դրսևորումներով: Իհարկե դրանք ունեն իրենց անհրաժեշտ և միանգամայն օբյեկտիվ տեղը, սակայն նույն զինվորն ու սպան որպես հենարան ունեն նաև այլ, արդեն հուզականությունից դուրս քաղաքական համակարգի հենարանի կարիք:

Խոսքը ամենևին լոկ տվյալ պահերի անմիջական կարիքի մասին չէ, այլ էքզիստենցիալ իմաստով, երբ հայկական պետականության անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները դիմադրունակության, լուծում գտնելու առումով համաչափորեն կբաշխվեն պետական, հասարակական-քաղաքական օրգանիզմի կարողությունների վրա՝ յուրաքանչյուրին իհարկե ըստ ֆունկցիոնալության: Բայց, երբ բացակայում է այդ համակարգը, բոլոր ֆունկցիոնալ «թերակատարումները» ընկնում են առավելապես զինուժի, զինվորի և սպայի ուսին: Իսկ այստեղ միայն հերոսությունն ու սխրանքը կարող են ունենալ կարճատև էֆեկտ: Հայաստանում քաղաքական ռեֆորմացիան հրատապություն է՝ ազգային անվտանգության հրատապություն: Այդ հարցը թերևս պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի առաջնահերթ քննարկման առարկա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում