Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում ապրած Ադոլեք Կորմանը որոշել է տարօրինակ կերպով նշել իր 90-ամյա տարեդարձը: Նա համակենտրոնացման ճամբարի առջև որոշել է պարել «I will survive» երգի տակ:
Կորմանը Լեհաստան էր բերել իր թոռներին` ցույց տալու համար համակենտրոնացման ճամբարի վայրը և նրանց հետ միասին պարել` նշելով իր ծննդյան տարեդարձը:
Կորմանի դուստրը` ավստրալացի նկարչուհի Ջեյն Կորմանը, այս ամենը նկարահանել է և տեղադրել YouTube-ում:











































