
Ղազախստանի իշխանությունները մտադիր են այս տարի մոտ 24,4 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավել տնտեսության մեջ։
Այս մասին երկուշաբթի հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ներդրումային շտաբի նիստի արդյունքները, որը վարել է երկրի վարչապետ Ալիխան Սմաիլովը։