
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) շաբաթ օրը դադարեցրել է Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների մի շարք շրջաններում երեք օդանավակայանների և փակ օդային տարածքի գործունեությունը, հայտնում է ABC-ն։
Ըստ այդ տվյալների՝ որոշումը կայացվել է «ազգային անվտանգության ոլորտում նախաձեռնությունների» հիման վրա։ Թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվել, չի նշվում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները, շաբաթ օրը Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքի մոտ չինական օդապարիկ է նկատվել։ Նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով ԱՄՆ օդային տարածքում այդ սարքի առկայության շուրջ ստեղծված իրավիճակը, խոստացել է «զբաղվել դրանով»։
ԱՄՆ դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ այս միջադեպի հետ կապված որոշել է հետաձգել կիրակի օրը նախատեսված այցը Չինաստանի մայրաքաղաք։