Մշակույթը որևէ անձի աշխարհընկալումն է: Ժամանակին արվեստը գյուղացու շուրջ էր, մեծարվում էր բանվորն ու մշակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բարսեղ Թումանյանը:
Նրա խոսքով՝ ժամանակին զարգացած էր ռենեսանսը, այսօր այն չկա․ «Մենք դարձել ենք նյութապաշտ, երբ գերադասվի մարդը, ամեն ինչ կփոխվի: Արվեստի մեջ բարոյականությունից խոսում են մարդիկ, ովքեր դրա պակասն ունեն: Այսօր հոգևորը չի արժևորվում, այլ նյութականը, սա տանելու է կործանման: Դիսբալանսի արժևորումը կործանարար է»: