Tuesday, 16 07 2024
14:00
Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել
13:50
Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան
Վրաստանի վարչապետն ու IRI ղեկավարը քննարկել են սպասվող ընտրությունները
«Կիրանցի նոր ճանապարհի կառուցումն ավարտական փուլում է». ՏԿԵՆ
13:20
«Ես ծեր եմ, բայց Թրամփն էլ է ծեր». Բայդեն
Հայտնի են Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուները
13:00
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել
12:40
Բայդենը շարունակում է վստահել ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարին
ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան ու Չինաստանը հետաքրքրված են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմամբ
12:20
Մասկը միլիոնավոր դոլարներ կհատկացնի Թրամփի քարոզարշավին
Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական «առաջընթացի» ծանրագույն հարցականը
Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը
ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում
11:30
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը
Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ
10:40
Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
10:10
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
09:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը
Ուղևորը տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել հիվանդանոց

Բարոյականությունն ու ռուս խաղաղապահներն անհամատեղելի  են.  Միջանցքի փակ  հանգամանքը՝ փող աշխատելու լավ տարբերակ

Հայկական  լրատվամիջոցները տևական ժամանակ է՝ ահազանգում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների կոռուպցիոն գործարքների մասին։ Մասնավորապես նշվում է, որ որոշ խաղաղապահներ  սկսել են հարստանալ Արցախի ողբերգության  հաշվին,  բեռների մի մասը տեղափոխում են համապատասխան վճարի դիմաց: Ընդ որում, խոսքը բավականին մեծ գումարների մասին է` մեկ ֆուռ տեղափոխելու համար մինչև հազար դոլար փող են վերցնում հայերից` տնտեսվարողներ, բարերարներ, մարդիկ, ովքեր փորձում են արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել: Գումարի չափը տարբեր դեպքերում տարբեր է` 20 հազար դրամից մինչև մի քանի հարյուր հազար դրամ՝ կախված ապրանքների գնից ու քանակից»:

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքերով՝ բոլորովին էլ զարմանալի չէ, որ ռուս խաղաղապահները զբաղվում են կոռուպցիայով.«Եթե ամբողջ պետությունն ընկղմված է կոռուպցիայի մեջ՝ ես այստեղ զարմանալի ոչինչ չեն տեսնում։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որտեղ ռուսները նմանատիպ գործառույթներ են իրականացնում՝ ինչ խայտառակ իրավիճակ է. նույն Չեչնիայում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, կամ թեկուզ հենց ռուսական ռազմաբազայի հետ կապված՝ հրամանատարությունը տեղական կոռումպացվածների հետ ինչ գործառույթների մեջ էր գտնվում։ Ամբողջ խնդիրն այն է, որ հերթական անգամ մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանության կողմից բացարձակապես չկա վերահսկողության որևէ մեխանիզմ թե՛ ռուսական ռազմաբազայի գործուենության  նկատմամբ,(չնայած պայմանագրով նշված է՝ որ դեպքերում ով է քրեական գործ հարուցելու), առավել ևս՝ հենց ռուս խաղաղապահների հետ կապված՝ չկա վերահսկողության որևէ մեխանիզմ»։

Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրն այն է, որ նույնիսկ եթե լիներ, արդյոք  դա երաշխիք էր, որ հնարավոր է այդ մեխանիզմներն աշխատացնել.«Իհարկե սա լուրջ մարտահրավեր է և կոռուպցիոն նմանատիպ դրսևորումներն անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից մեկն է։ Այսինքն՝ ռուս խաղաղպահները ոչ թե անվտանգության երաշխավոր են, որը նյութական առումով էլ չեն իրականացնում, ճանապարհը փակ է, այլ նաև վտանգ են ներկայացնում ընդհանրապես իրավական, անվտանգության, օրենքի սկզբունքների հետ կապված»։

Ինչպե՞ս է հնարավոր նման քայլը գնահատել բարոյականության տեսանկյունից, Սաքունցն արձագանքեց.«Գիտեք՝ բարոյականությունը, մարդկայնությունն ու ռուս խաղաղապահները մի փոքր անհամատեղելի բաներ են։ Անիմաստ  է  դիտարկել այդ հարթության  մեջ՝ հատկապես այն ֆոնի վրա, թե Ռուսաստանն ինչ ագրեսիայի է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքերով՝ վերահսկողության  միակ հնարավորությունը կլիներ այն, եթե խաղաղապահներն  ունենային այնպիսի վերադաս, որը չիրականացվող ֆունկցիաների վերաբերյալ կկարողանար բողոքարկման միջոցներ ձեռնարկել.«Բայց մենք ունենք՝ Լևոն Շիրինյանի նշած գողապետական պետության ներկայացուցիչ, որի համար կոռուպցիան նորմալ է, ինչքան կուզեմ՝ այնքան կխփեմ տարբերակով,  կուզեմ՝ կբացեմ, կուզեմ կփակեմ, տարբերակն է աշխատում։ Այս պայմաններում ցավալիորեն ոչ մի ուրիշ մեխանիզմ չկա՝ բացի բարձրաձայնելուց։ Իրենք իհարկե գուցե նյարդայնանում են, բայց չեն էլ արձագանքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Կարապետյանցի՝ կոռուպցիան անխուսափելի է, եթե կան կողմեր, որոնց համար դա լավագույն տարբերակն է.«Ռուս զինվորների համար  փող աշխատելու վատ տարբերակ չէ, մնացածի համար էլ՝ նեղ անձնական շահերով առաջնորդվելու, ընդհանուրից տարբերվելու շատ լավ հնարավորություն է։ Կոնկրետ երկու խաղացողներն օգտագործում են շանսը»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում