
Հայաստանում խոզի, տավարի մսի արտադրության ոլորտում անկում է արձանագրվել, ընդ որում՝ խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 19.5 տոկոսով, տավարի մսի արտադրության ծավալները՝ 6.2 տոկոսով:
Հայաստանի թռչնաբույծների միության ղեկավար Սերգեյ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թռչնամսի շուկայում, ընդհակառակը, աճ ունենք՝ 12 տոկոս, նաև ձվի արտադրության աճ կա: Նպատակ կա այդ աճն ավելացնելու.»Էկոնոմիայի նախարարության հետ բանակցությունների մեջ ենք, որ եթե նախարարություն շուկայի վերահսկումը կազմակերպի, մենք ուզում ենք 2500 տոննայով ավելացնել թռչնամսի ծավալները, բայց պետք է ստեղծվի հավասար մրցակցային դաշտ: Մենք այդ ռեսուրսներն ունենք, պահանջարկը գնալով մեծանալու է, քանի որ այն ամենաէժան կենդանական սպիտակուցն է»:
Կա Սննդի անվտանգության տեսչություն, որը ոչ լիարժեք է իր պարտականությունները կատարում, մանավանդ սահմանային հատվածում: Ստեփանյանը մանրամասնեց. «Երրորդ երկրներից թռչնամիս ներկրելու հետ կապված եմ ասում. սահմանի վրա պարտադիր փորձարկում պետք է արվի, սերտիֆիկատի նույնականացում, որի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարությանն առաջարկել ենք որպես լիազոր մարմին վերահսկել, իսկ Սննդի անվտանգության տեսչությանն էլ առաջարկել ենք, որ ուժեղացնի հատկապես Վրաստանից ներկրվող թռչնամսի վերահսկողությունը, որովհետև ներկրվում է թարմի տակ, սակայն սառած է: Կարելի է ավելին ներմուծել, եթե շուկան ճիշտ վերահսկի»,-հավելեց նա:
Թռչնաբույծների պահանջը շուկայում հավասար մրցակցային պայմանների ստեղծումն է. «Բայց ոչ թե ներկրողները գին իջեցնեն, դեմպինգ անեն, բայց հատկապես Վրաստանից ներկրվող թռչնասմի մեջ սալմոնելա է հայտնաբերվել, որը հետ է ուղարկվել»,-ասաց Ստեփանյանը:
Թռչնաբույծների միության ղեկավարը հավաստիացրեց, որ որքան մեծանում է պահանջարկը, տեղական արտադրողներն այդ պահանջարկը բավարարում են:
«Արդեն մի քանի տարի է՝ ներկրվող թռչնամիսը չի ավելանում, այլ տեղական արտադրությունն է ավելանում, այսինքն՝ պահանջարկը մենք ենք կարողանում ապահովել: Տեղական արտադրողները մտահոգություն են հայտնել Սննդի անվտանգության տեսչությունից երրորդ երկրներից ներկվող թռչնամսի նկատմամբ ավելի լուրջ վերահսկողություն սահմանել: