
Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Սպաների հետ զրուցել եմ նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:
Այս շաբաթ մեկնարկած շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր շարունակվելու են։
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգպահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։