
Փետրվարի 3-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը։ Նիստը վարել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Օրակարգի առաջին հարցը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը և հաստատումն էր։
Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում 2022 թվականին կատարված վերահսկողական միջոցառումների, իրականացված ստուգումների, դիտարկում-հետազոտությունների, ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների, և կիրառված պատասխանատվության միջոցների, դատական գործերի, դիմում-բողոքների վերաբերյալ ընդնահուր վիճակագրությունը և վվերլուծությունը, ինչպես նաև իրականացված իրազեկման և խորհրդատվական միջոցառումները։
Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվության, Տեսչական մարմնի 2022 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման նախագծի, ինչպես նաև Տեսչական մարմնի գնումների պլանում փոփոխությունների իրականացման ներկայացմանը և քննարկմանը։
Օրակարգային բոլոր հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, Խորհրդի անդամների կողմից ներկայացվել են առաջարկություններ։ Հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև օրակարգով քննարկման դրված երկու հարցը ընդունվել է Խորհրդի կողմից, մեկ հարց դրվել է էլեկտրոնային քվեարկության։