Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այսօր հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի»՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-7-ը Ժնևում: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Էշթոնի ներկայացուցչին: Նախօրեին Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդռըզա Սաջադին հայտնել Էր, որ Թեհրանը համաձայն Է բանակցություններն անցկացնել Ժնևում: