Ընդդիմության կողմից էժանագին կլիշեներ են, որոնք փորձում են մանիպուլացնել հասարակությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանը կարծում է, որ մեր սխալներով հասանք նրան, որ Արցախի հարցը լուծվում է առանց մեզ. «Պետք է վերաիմաստավորել մեր արտաքին քաղաքականությունը. Լավրովը օգնում է մեզ շոկային թերապիայով անցնել: Ռիսկը պետք է կառավարել. Ադրբեջանը գուցե բարեկամ չի կարող լինել, բայց թշնամի չի լինի»: