Monday, 20 03 2023
17:30
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
Երուսաղեմում անհայտ տղամարդը Սբ․ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել պղծել սրբությունները
«Հայկական կողմը պետք է դադարեցնի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության չարաշահումը». Ադրբեջանի ԱԳՆ
Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին և Հայաստանին. Լավրով
17:08
Ֆինլանդիայի երկաթուղայինները համազգային գործադուլ են հայտարարել
«Ընդգծել ենք բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը». Լավրով
Պեսկովն անդրադարձել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների արգելքի մասին տեղեկություններին
Արագացնելու ենք ռուսական դպրոցների բացումը Հայաստանում. Լավրով
16:40
Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին

Հայաստանի անվտանգության տնտեսական պատվանդանը և ուղեկից քամիները

Հայաստանի կառավարությունը շարունակում է ոգևորությամբ ներկայացնել 2022 թվականի տնտեսական պատկերը, որն աչքի է ընկնում իրապես տպավորիչ վիճակագրությամբ: Հարցն այն է սակայն, որ վիճակագրության տպավորիչ պատկերի ֆոնին, տնտեսական քաղաքականությունն աչքի չի ընկնում նույնքան տպավորիչ որակով: Եվ դա վերաբերում է նաև պետական տարատեսակ ինստիտուտների, կառույցների աշխատանքին, որոնք այս կամ այն կերպ շփվում են տնտեսվարողների հետ՝ լինի հարկահավաքություն, թե զանազան այլ գործունեության տեսակներ: Այո, նախորդ կառավարման համակարգի համեմատ էապես նվազել է բիզնեսի, տնտեսվարման հանդեպ համակարգային մամլիչի առկայությունը՝ թե հոգեբանական, թե վարչահրամայական՝ քաղաքական ասպեկտներով: Դա իհարկե լավ է, սակայն դա մեղմ ասած քիչ է տնտեսական քաղաքականության որակական փոփոխության մասին խոսելու համար:

Հայկական բիզնեսը շարունակում է հարաբերվել մի պետական համակարգի հետ՝ անհրաժեշտոության դեպքում իհարկե, որը չունի խորքային ռազմավարական հայեցակարգ և քաղաքականություն: Պարզապես, եթե նախկինում կար քաղաքական նկատառումներով և բիզնես-իշխանություն սերտաճածության հետևանքով առկա մամլիչ, այսօր այն չկա: Բայց, եթե դա չկա, դեռ չի նշանակում, որ կա հայեցակարգային տնտեսական քաղաքականություն՝ սկսած պետական ինստիտուտներ-բիզնես  հարաբերության որակից, մինչև տնտեսվարողների, ներդրողների համար հայեցակարգային հեռանկարների մատուցում:

Կա հախուռն «էստի համացեքի» տրամաբանություն, երբ օրինակ էկոնոմիկայի նախարարը կարող է անձամբ ընդունել ընդամենը ջերմոցային տնտեսության բիզնես ծրագիր ունեցող արտասահմանցի ներդրողների՝ և իհարկե շատ լավ է անում, կամ ազգային հետաքրքրությունների հիմնադրամն իր դուստր ձեռնարկությամբ կարող է ֆինանսավորել ընդամենը ելակի արտադրության ծրագիր՝ և էլի լավ է անում, բայց երկրում կարող է բացակայել տնտեսության զարգացման ռազմավարական հեռանկար ու հայեցակարգ: Իսկ հախուռն գործողությունները, միտված ցանկացած ծավալի ու տեսակի ներդրումային մտադրությունն ու տրամադրվածությունը պահելուն՝ ողջունելի լինելով պահի, կարճաժամկետ տրամաբանության իմաստով, խիստ անբավարար են Հայաստանի պետական մարտահրավերների ծավալին և դինամիկային համարժեք տնտեսական պատվանդան ձևավորելու համար: Այլապես, 2022-ի վիճակագրական պատկերում Հայաստանի տնտեսական քաղաքականության լուման չափազանց փոքր է, իսկ «ուղեկից քամիները» միշտ չէ, որ կարող են փչել ցանկալի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում