Monday, 20 03 2023
Արագացնելու ենք ռուսական դպրոցների բացումը Հայաստանում. Լավրով
16:40
Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի

Ռուսաստանը փորձում է թույլ չտալ, որ իրեն դուրս մղեն Հրվ. Կովկասից, իսկ Հայաստանի համար դիտորդներն ինչքան շատ լինեն, այնքան լավ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը երեկ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։

Նախորդ շաբաթ, հիշեցնենք, Միխայիլ Գալուզինն ընդունել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Ըստ  ՌԴ ԱԳՆ-ի հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները: Այնուհետև Վաղարշակ Հարությունյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել՝ առ այն, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից։Նա նշել է , որ այն փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Հայաստանում չի ստորագրվել, քանի որ Երևանը այն լրամշակելու անհրաժեշտություն է տեսել և այժմ այն լրամշակման փուլում է։ Վաղարշակ Հարությունյանը նաև հերքել էր տարածված այն տեղեկությունները, թե Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովը կարծում է, որ անկախ Եվրամիության և առհասարակ արևմուտքի՝ Ռուսաստանին կոնֆլիկտից դուրս մղելու փորձերին, Մոսկվան կձգտի պահել իր դերակատարությունը տարածաշրջանում. «Իրերի ցանկացած դասավորության դեպքում Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանային  խաղացող լինել, պատմականորեն այդպես է եղել՝ անկախ  կոնկրետ ժամանակահատվածում ակտիվությունից կամ պասիվությունից։ Ինչ վերաբերում է դեսպանների հետ հանդիպումներին, պետք է նշեմ, որ չեմ կարծում, թե դեսպանների մակարդակով շատ կարևոր, առանցքային հարցեր են քննարկվում։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմերի հետ շփումներ շարունակում է՝թե՛ Լաչինի միջանցքի հետ կապված և թե՛ բանակցային  գործընթացի։ Այստեղ ես որևէ նոր կամ արտառոց բան չեմ տեսնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ չի կարելի բացառել, որ այդ հարցերը ավելի բարձր մակարդակում են քննարկվում, սակայն չեն հրապարակվում.«Բնականաբար Ռուսաստանը չի ողջունում իրեն տարածաշրջանից դուրս մղելու ջանքերը, ամեն ինչ անում է իր դերակատարությունը պահպանելու համար։ Բնական է նաև, որ նոր միջնորդների ներկայությունն էլ իրեն դուր չի գա։ Բայց առհասարակ ինչ-որ մեկին դուրս մղելու կամ ինչ-որ մեկին ներս բերելու հարցը ամբողջապես չի կարող իրագործվել։Այստեղ կա նաև մեկ այլ շատ կարևոր հանգամանք, ինչքանո՞վ Հայաստանը դրանից կշահի։ Եվրամիությունը Ռուսաստանից ոչ պակաս կախված է Ադրբեջանից՝ նկատի ունեմ կոնկրետ գազային գործարքները։ Կա նաև այլ խնդիր՝ Եվրամիությունը ունի շատ լուրջ այլ խնդիր, որը կապված է ռազմական ազդեցության լծակների հետ։ Ռուսաստանը ուկրաինական գործոնով պայմանավորված խնդիրներ ունի, բայց սահմանակից է տարածաշրջանին, ունի որոշակի ցամաքային զինված ուժեր,  խաղաղապահներ, իսկ Եվրամիության համար այս խնդիրը շատ սուր է։ Իրենք փաստացի ռազմական ուժ չունեն կամ շատ սահմանափակ  ունեն։ Այդ կառույցը փորձ չունի իր տարածաշրջանից դուրս ռազմական ուժի կիրառման իմաստով։Կա նաև տնտեսական գործոն՝ առ այն, որ Ռուսաստանը շարունակում է թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի համար շատ լուրջ տնտեսական գործոն լինել։ Եվրամիությունն էլ կարևոր տնտեսական գործընկեր է, բայց էներգետիկ ոլորտում այդ  լծակներն ու միջոցները չունի»։

Հարությունովը համարում է, որ Հայաստանի համար իրավիճակը մտահոգիչ է.«Երբ գերտերությունները, որոնք  միջնորդ են, իրար հետ հակամարտության մեջ են մտնում, դա նաև որոշակի ռիսկեր է պարունակում։ Այն ժամանակահատվածում, երբ իրավիճակը մեր տարածաշրջանում համեմատաբար  խաղաղ էր,  դա նաև այն ժամանակաշրջանն էր, երբ երեք համանախագահող երկրների միջև հակասություններ չկային՝ հատկապես 2000-ականներին»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը համարում է, որ ոչ միայն դեսպանը, այլ ավելի բարձր մակարդակում ևս նշվել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալու.«Հիշեցնեմ նաև, որ հենց ՀԱՊԿ-ից եղել են հայտարարություններ, որ փաստաթուղթը լրամշակվելու է, այն ժամանակվա գլխավոր քարտուղար Զասն է այդ մասին նշել։Հայկական կողմն էլ, ընդհանուր առմամբ, դուռն այդ իմաստով չի փակում, ասում է ՝ մենք ինչ-որ պահանջներ ունենք, որոնք եթե բավարարվեն, մենք դեմ չենք։ Ընդհանրապես Հայաստանը հիմա շատ լուրջ դեֆիցիտ ունի տարածքում ռեալ ուժային լծակների հետ կապված։ Իրականում՝ ինչքան շատ լինեն տարբեր դիտորդական առաքելությունները, այնքան Հայաստանի համար կարող է ավելի լավ լինել։ Դա էլի 100 տոկոսանոց երաշխիք չէ, բայց  բնականաբար շատ լավ կլինի»։

Հարությունովը հիշեցնում է, որ 2000-ականներին Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում եղել է  և՛ ռուսական ռազմաբազա, և ՆԱՏՕ-ի, այն ժամանակ, երբ Աֆղանստանում շատ ակտիվ գործողություններ էին ընթանում.«Դա էլի մանևրելու խնդիր է։ Հայաստանն այսպես թե այնպես միշտ էլ մանևրել է  ուժային կենտրոնների միջև։ Երկրորդ՝ կոնկրետ ՀԱՊԿ-ի դեպքում մի հարց կա նաև՝ ինչքանո՞վ է  մեր մերժումից հետո այդ կառույցի դիրքորոշումը փոխվում։ Հայկական խնդիրը չի ստանում ինչ-որ կոնկրետ բան, բայց ՀԱՊԿ-ի դիրքորոշումն էլ չի փոխվում։ Այստեղ ամենակարևոր մոտեցումը պետք է լինի, որ ինչքան հնարավոր է շատ ուժային կոմպոնենտ լինի՝ կա՛մ ներկայություն կա՛մ դեմոնստրացիա։ Հայաստանի  հետ կապված խնդիրն այն է, որ հնչում են շատ հայտարարություններ, բայց դրանք մնում են դիվանագիտական մակարդակում, ռեալ ինչ-որ քայլեր չեն արվում։ Դա նաև Ադրբեջանն է տեսնում և կարող է ինչ-որ գործողությունների համար կանաչ լույս համարել։ Մի շարք միջազգային հարթակներում կոշտ հայտարարություններ են հնչում, բայց դրանից այն կողմ ոչինչ չի արվում, դրա համար Հայաստանը պետք է շահագրգռված լինի, որ հնարավորինս շատ ներկայության տեսքով քայլեր լինեն։ Դա էլի ոչ մի բան չի երաշխավորում, բայց ամեն դեպքում ավելի լավ է, քան ուղղակի հայտարարությունները»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում