Ռուսաստանը միշտ էլ Ադրբեջանի ձեռամբ թշնամական գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը:
Նրա խոսքով` արհեստական թեզեր են մտցվում արցախցիների մեջ, որոնք ապագա չունեն. «Ռուսների մասով Արցախում կաշկանդված են, փորձ է արվում երկու աթոռի վրա նստել: Ռուբեն Վարդանյանը փորձում է որպես քաղաքական դեմք ներկայանալ, մինչդեռ իր պաշտոնը քաղաքական չէ: Ռուբեն Վարդանյանի համայնքային հանդիպումները նախընտրական քարոզարշավի սցենարով են, դա շատ վտանգավոր է»: