Սփյուռքը չի համակերպվում այս իրականության հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, Հայաստանի Ամերիկյան Համալասարանում դասախոս Ասպետ Կոչիկյանը:
Վերջինիս խոսքով` այսօր այլ խաղ է գնում, Հայաստանն ու Սփյուռքը ինչ ունեն տալու, որ մեզ աջակցեն. «Քաղաքական գործընթացները հիմնված են քաղաքական հաշիվների վրա: Հայաստանը պետք է հստակեցնի իր թիրախները. Միասնականությունը գերագնահատված երևույթ է: Անհանդուրժողականություն է և իշխանության, և ընդդիմության մոտ: Պետք է մեկ կետի շուրջ համաձայնության գալ, բայց դա էլ չկա»: