ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեռևս չի պատրաստվում այցելել Ուկրաինա։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսնակ Ֆլորենսիա Սոտո Նինյոն։
«Այս պահին այցելությունների ծրագրերի մասին հայտարարություններ չունենք»,- ասել է նա՝ պատասխանելով Գուտերեշի՝ Ուկրաինա այցի հնարավորության մասին հարցին։
Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հավելել է, որ փետրվարին Գուտերեշը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։