
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հարգում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, բայց ծառայում է միայն Սերբիային, որն իր միակ հայրենիքն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պուտինն ինձ Ալեքսանդր Նևսկու շքանշան է տվել: Ես այն ստացել եմ, քանի որ մենք հարգում ենք միմյանց որպես անկախ պետություններ: Խնդիրն այն է, որ ծառայեմ Սերբիային և ոչ թե որևէ անձի: Ես հարգում եմ նախագահ Պուտինին, բայց ես ունեմ միայն մեկ հայրենիք, դա Սերբիան է»,- ասել է Սերբիայի ղեկավարը խորհրդարանականներին: