
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի համոզմամբ՝ Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման ամրապնդումը արդյունավետ պատասխան կլինի Արևմուտքի պատժամիջոցներին:
Միշուստինն այս մասին ասել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ հանդիպմանը:
«Մենք համոզված ենք, որ Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության ամրապնդումը արդյունավետ պատասխան կլինի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության դեմ անօրինական պատժամիջոցներին», – նշել է Միշուստինը:
Նա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն է փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: