Լաչինի հարցով հստակ աշխատանք է պետք, ամեն ինչ անելու ենք, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
Նրա խոսքով` Սենատում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանաձև ներկայացվի Լաչինի շրջափակման հետ կապված, ինչպես նաև մեծ աշխատանքներ են տարվում Արցախին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու հարցում: