Monday, 20 03 2023
Պեսկովն անդրադարձել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների արգելքի մասին տեղեկություններին
Արագացնելու ենք ռուսական դպրոցների բացումը Հայաստանում. Լավրով
16:40
Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով

Փոփոխությունները պահանջում են վերլուծություններ, տվյալների պաշար. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԱԱ նախագահության հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 2-ին այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել նախագահության անդամների և գիտական ինստիտուտների և ստորաբաժանումների ղեկավարների և հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ներկայացրել է ակադեմիայի գործունեության կարևոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել ոլորտային խնդիրներին: Աշոտ Սաղյանի խոսքով՝ սկսվել են բարեփոխումների լայնածավալ ծրագրեր, որով նպատակադրվել են բարելավել թե՛ ենթակառուցվածքային պայմանները, թե՛ կապը ինստիտուտների հետ՝ վերականգնելով ակադեմիայի երբեմնի հեղինակությունն ու դերը հասարակության մեջ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանդիպման նպատակը օրակարգային հարցերի վերաբերյալ աշխատանքային դրական միջավայրի ձևավորումն է. «Սպասված փոփոխություններն իրականացնելու համար ունենք դրական մթնոլորտի կարիքը: Պետք է լսենք երկուստեք փաստարկներն ու պարզաբանումները՝ չմոռանալով, որ փոփոխություններն անհրաժեշտ են գիտության ոլորտի զարգացման համար, որը մեր օրակարգի շատ կարևոր մասն է: Կառավարության ծրագիրը շատ ուղիղ թիրախներ է սահմանում գիտության զարգացման համար՝ թե՛ ոլորտի ֆինանսավորման էական ավելացումների, թե՛ երիտասարդ գիտնականների խրախուսման և թե՛ ոլորտի միջազգայնացման առումով: Կարծում եմ՝ սա շատ կարևոր քաղաքականություն է, որտեղ ՀՀ ԳԱԱ-ն ունի իր կարևոր դերն ու անելիքը՝ ինստիտուտների հետ համատեղ»: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարևորագույն սկզբունքը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականություն ունենալն է: Նախարարի գնահատմամբ՝ այսօր մեր բոլոր համալսարաններում գիտահետազոտական բաղադրիչի ուժեղացման կարիք կա և այս համատեքստում շատ կարևոր են համատեղ ծրագրերը բուհերի և գիտական ինստիտուտների միջև:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները և գիտական ինստիտուտների ղեկավարները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես վերաբերել են սպասվող բարեփոխումներին, որոշումների կայացման գործընթացում մասնակցայնության ապահովմանը և գիտության զարգացման ընթացիկ խնդիրներին: Նրանք հանդես են եկել նաև մի քանի առաջարկներով, որոնք նախարարի խոսքով՝ կդիտարկվեն շարունակական քննարկումների շրջանակում:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ փոփոխության կարիք կա: Հնչած բոլոր կարծիքներում փոփոխությունների անհրաժեշտությունը հարցականի տակ չի դրվում: Մեր խնդիրն է քննարկել, թե որն է դա անելու ճիշտ ձևը: Հասկանում ենք, որ գործ ունենք բազմաշերտ իրողությունների հետ, և փոփոխությունները պահանջում են բազում վերլուծություններ, փաստական տվյալների պաշար: Քննարկումները լավ են և պետք է լինեն մասնակցային, քանի որ որոշումների որակը կախված է դրանից, բայց կարևոր է հասկանալ, որ այս գործընթացը չի կարող ավարտվել առանց որոշման կայացման»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև տարատեսակ շահարկումների և մտահոգությունների պատճառ դարձած բուհերի և ակադեմիական ինստիտուտների հնարավոր միավորմանը՝ ընդգծելով, որ սա առանձին գործընթաց է։ «Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխման գործընթացի առաջնային նպատակը համակարգի արդյունավետության բարձրացմանն է միտված: Այս տեսանկյունից ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը սահմանել է հստակ թիրախներ: Նախորդ տարվա աշնանը ձևավորված աշխատանքային խմբի հիմնական խնդիրն էր պատրաստել վերլուծական տեղեկանք, որում պետք է ներառված լինեն թիրախին հասնելու տարբեր մոտեցումներ, ճանապարհներ և սցենարներ՝ իրենց դրական ու բացասական կողմերով: Պետք է տրվեր նաև որոշակի տեղեկատվություն, որը հետագա քննարկումների և որոշման կայացման համար պետք է հիմք հանդիսանար: Համապատասխան վերլուծական տեղեկանքն այժմ մշակման փուլում է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը ընդգծել է, որ աշխատանքի մեթոդները փոխելու, ճկունությունը մեծացնելու, գիտության և բարձրագույն կրթության ոլորտում առկա ռեսուրսը համատեղ օգտագործելու խնդիր ունենք, իսկ թե որն է դրա լավագույն ձևը, կորոշվի քննարկումների և վերլուծությունների արդյունքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև գիտության ոլորտում պետական պատվերի համակարգ ներդնելու գաղափարին, ինչին ի պատասխան` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի լրամշակման ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց։ Ըստ նրա՝ կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները: Նախարարի տեղեկացմամբ՝ այժմ մշակման փուլում է ծրագրի իրականացման գործողությունների պլանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտության և բարձրագույն կրթության պետական քաղաքականության բարելավմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում