Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հարևանները տեսնում են Արևմուտքի նպատակները ՀԱՊԿ տարածքում

Ռուսաստանի դաշնակիցները, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրները, ցանկանում են զարգացնել նոր ինտեգրացիոն ծրագրերը՝ չնայած դրան խանգարելու՝ Արևմուտքի փորձերին։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին։

Ինչպես նշել է Լավրովը, Արևմուտքն արդեն ոչ մեկ տարի է՝ փորձում է Կենտրոնական Ասիայի պետությունների տարածքում «տարածել ամերիկամետ, եվրոպամետ, նույնիսկ նատոյամետ ոչ կառավարական կազմակերպություններ»՝ Ռուսաստանի և նրա հարևանների միջև դաշնակցությունը կասկածի տակ դնելու համար։ «Բայց այդ ճիգերը որևիցե լուրջ, դրական արձագանք չեն առաջացնում: Մեր հարևանները, դաշնակիցները, ռազմավարական գործընկերները տեսնում են այդ խաղերը», – արձանագրել Է նա։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ երեկ հանդիպում է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի միջազգային հարցերով հանձնաժողովների ղեկավարների հետ։

«Մենք տեսնում ենք, որ մեր բարեկամներն ըմբռնում ու լավ տեսնում են, թե ինչ նպատակներ է հետապնդում Արևմուտքը մեր ընդհանուր տարածքում», – եզրափակել է Լավրովն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ անդամ երկրները «ցանկանում են ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ, որոնք կապահովեն ինտեգրացիոն ծրագրերի հետագա զարգացումն այնպիսի ձևերով, որոնք ենթակա չեն արևմտյան ազդեցությանը, որոնք պաշտպանված են արտաքին անօրինական ներգործությունից»։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի ներկայիս անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Ստեղծվել է 2002 թվականին՝ 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում