Սպահանի ռազմաբազայի և Ադրբեջանի դեսպանատան հարձակման միջև շղթայական կապ չեմ տեսնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով` այս հարձակումները մեծ խաղի բաղկացուցիչ մասն են. նպատակը Իրանի դիրքերի թուլացումն է. «Հարձակումը նախազգուշացում էր Իրանին: Իրանից պատասխան քայլեր կլինեն. տարածաշրջանում կլինեն պրոքսի թեժացումներ»: