
Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ Այդ մասին հայտարարել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ:
«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևոր ենք համարում ապահովել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Նոր տրանսպորտային, ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»,-ասել է Միշուստինը:
Փաշինյանն իր հերթին ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում»։ Ընդ որում, Փաշինյանը ընդգծել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության ոլորտում առանցքային գործընկեր է»: