Մենք երբևիցե բանակում խնդիրներին չենք մոտեցել համակարգային: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ որևէ գործողություն, որը կնվազեցներ խաղաղ պայմաններում զինվորների մահերը, չի արվել․ «Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ վերահսկողությունը շատ քիչ զինված ուժերում: Պաշտպանական ոլորտը պահպանողական է, դժկամությամբ է մոտենում քաղհասարակության ցանկացած առաջարկի: Հավանականությունը շատ մեծ է, որ վերջին հրդեհի նման դեպքերը կրկնվելու են: Զորակոչի կազմակերպումից մինչև ծառայության ավարտ պետք է խիստ վերահսկողություն լինի: Զորամասի կացարանում հրդեհի դեպքը շատ խորքային է, պաշտոններից ազատումը լուծում չէ»: