Փետրվարի 3֊ին Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրությունն է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի հետ:
Վերջինս Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը գնահատեց ոչ բավարար․ «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փաստացի չունեցավ հայեցակարգ: Հեղափոխությունից հետո պետք է սկսվեր սահմանադրական բարեփոխումների գործընթաց»:
Անդրադառնալով դատական համակարգում տիրող իրավիճակին, Մելքոնյանը նկատեց․«Դատական համակարգը ներկայումս լուրջ քաղաքական փորձությունների է ենթարկվում, քաղաքական ասպատակության է ենթարկվում: Դատական համակարգի օդիոզ դեմքերը հեղափոխությունից հետո կհեռանային, եթե իշխանությունը վճռականություն դրսևորեր: Դատական համակարգը քաղաքականացվեց, գործարքների մեջ մտավ»: