
Ռուս էկոակտիվիստ, «Fridays for future» շարժման մասնակից Արշակ Մակիչյանի հորն ու եղբորը փետրվարի 1-ին ձերբակալել են Մոսկվայում: Մակիչյանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել իրեն, հորը և եղբորը ՌԴ քաղաքացիությունից զրկելու գործով դատարանի վերաքննիչ նիստից հետո։
«Դատարանից դուրս գալուց հետո ձերբակալել են հորս, իսկ հետո քաղաքում գտել են եղբորս ու նույնպես ձերբակալել։ Հիմա անհասկանալի է, թե ինչ կլինի հետո: Ասել են, որ ձերբակալում են, քանի որ կեղծ փաստաթղթեր ունի, բայց դա աբսուրդ է»,-պատմել է Գերմանիայում գտնվող ակտիվիստը։