Thursday, 23 03 2023
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է
Իրանը Ռուսաստանն անվանել է այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրող
19:30
Նիգերիացի քաղաքական գործիչը և նրա կինը մեղավոր են ճանաչվել օրգանների թրաֆիքինգի համար
Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
Ռուս ուղղափառ եկեղեցին և ՌԴ իշխանությունը հանցակիցներ են

Գերմանիան 17 մլրդ եվրո կհատկացնի հակահրթիռային պաշտպանության համակարգի ամրապնդման համար. Bloomberg

Գերմանիան պլանավորում Է շուրջ 17 միլիարդ եվրո հատկացնել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ուժեղացման համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:

«Գերմանիան բանակցություններ Է վարում պաշտպանական մի քանի ընկերությունների հետ բազմաշերտ հակահրթիռային վահան ստեղծելու համար, որը կարող է արժենալ մինչև 17 միլիարդ եվրո», – ասել է գործակալության աղբյուրը։

Ինչպես նշում են աղբյուրները, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը բանակցություններ է վարում Diehl Defense ընկերության հետ 2-ից 3 միլիարդ եվրո արժողությամբ մինչև ութ IRIS-T ՀՀՊ համակարգեր գնելու շուրջ։

Աղբյուրները հավելել են, որ ընդհանուր փաթեթի մեջ կմտնի նաև իսրայելական Arrow 3 ՀՀՊ համակարգը, որի համար Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հատկացնել 4 միլիարդ եվրո, ինչպես նաև ամերիկյան Patriot համակարգը, որի վրա Բեռլինը կարող է ծախսել շուրջ 10 միլիարդ եվրո։

Bloomberg-ը նշում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հրաժարվել է մանրամասներ հայտնել, սակայն հաստատել է, որ բանակցություններ են ընթանում, այդ թվում՝ Diehl-ի հետ IRIS-T համակարգերի ձեռքբերման շուրջ:

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Գերմանիան զարկ է տվել իր պաշտպանական արդյունաբերությանը՝ խթանելով կարևորագույն զենքի արտադրությունը:

Bloomberg-ը հիշեցնում է, որ անցյալ տարի Շոլցը հայտարարեց Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) արդիականացման համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի և պաշտպանական տարեկան ծախսերի ավելացման մասին: Հիմնադրամը կօգտագործվի գործարքների ֆինանսավորման համար։-

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում