Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մատնահարդարի մոտ ինտենսիվ կերպով կգնան, բայց բժշկի մոտ հետազոտվելու՝ ոչ

Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճի ու դրանց երիտասարդացման միտում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան- վիրաբույժ Արթուր Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում կանանց շրջանում ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի: Երկու դեպքում էր տարեկան 1300-ից ավելի նոր դեպք է գրանցվում:

«Հիվանդությունների աճը պայմանավորված է տարբեր գործոններով. կյանքի տեմպն է փոխվել, խնդիր է դարձել սննդի որակը, կյանքի տևողությունն է երկարել: Ինչ վերաբերում է բուժառուների կողմից ավելի հաճախ մասնագետներին դիմելուն, կանխարգելիչ ստուգումներ անելուն, ապա նախորդ տարիների համեմատ որոշակի ակտիվություն կա, սակայն այդ տեսանկյունից դիմելիության ցուցանիշները գոհացնող չեն»,-ասաց մասնագետը:

Նա իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ շատ են դեպքերը, երբ բուժառուն դիմում է ուշացած, հիվանդության բարդ փուլում: Ըստ մասնագետի՝ շատերը, պատկերավոր ասած, արյունահոսող վերքերով են գնում բժշկի:

«Հաճախ կանայք ամեն շաբաթ գրանցվում են մատնահարդարի մոտ: Ու այդպես ամբողջ տարի: Երբ հարցնես, թե վերջին անգամ երբ ես ստուգվել բժշկի մոտ, պատասխանը չի կարողանա տալ: Ավելին, բորբոքված կարող են ասել, որ դա վճարովի է: Նախ, չեմ կարծում, որ մատնահարդարի մոտ գնալն անվճար է, երկրորդն էլ՝ բազմաթիվ անվճար հետազոտման ծրագրեր կան»,-ասաց Արթուր Ավետիսյանը:

Մասնագետը հորդորեց հետևել տեղեկատվությանը, իրազեկվել անվճար սկրինինգային ծրագրերի, ժամանակ առ ժամանակ անցկացվող իրազեկման արշավների մասին և հետազոտվել, ստուգվել: Արթուր Ավետիսյանը հիշեցրեց՝ հիվանդության վաղ հայտնաբերումը շատ կարևոր է բուժման բարձր արդյունք ունենալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում