Monday, 27 03 2023
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը
Արհեստական ​​ինտելեկտը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս
Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն
23:45
Ֆրանսիան վտանգ է համարում ոչ միայն TikTok-ը, այլև Instagram-ն ու WhatsApp-ը
Անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ․ ԱՀ պետնախարար
23:30
Tesla-ի զեղչերը Չինաստանում քաոսի են հանգեցրել ավտոմեքենաների շուկան
Անի համայնքում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
Շիրակի մարզպետը նոր նշանակում է արել
ԱՄՆ դեսպանը ներկա է գտվել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը
Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. նա հոսպիտալացվել է
Ինչո՞վ է տարբերվում Google-ի Bard-ը ChatGPT-ից
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը
Սիսիանի մի քանի բնակավայրերում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան

Հույս ունենք, որ ԱՄՆ-ի կողմից նշանակված նոր բանակցողը ռեալ արդյունք կգրանցի. Արփի Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում Պետդեպարտամենտի նոր ավագ բանակցող։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պաշտոնում Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս նշանակման հետ կապված։

-Նախևառաջ պետք է նշեմ, որ շատ բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշեց նոր մարդ նշանակել այդ պաշտոնին, որովհետև կային տարաբնույթ մեկնաբանություններ։ Իհարկե մենք մանրամասն տեղեկություն չունենք Լուիս Բոնոյի մասին, բայց նա դիվանագետ է, ինչը շատ կարևոր է։ Հուսով եմ, որ շատ արագ տեմպերով կսկսի աշխատանքը Հարավային Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ և որ ամենակարևորն է՝ ռեալ արդյունքներ կգրանցի։ Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն իսկապես ձեռնամուխ կլինի առկա խնդիրների լուծմանը։

-Նրա լիազորությունները լայն են, աշխատանք է տանելու նաև Վրաստանում, կարծում եք մեր խնդիրները առաջնահերթ կլինե՞ն, հաշվի առնելով, որ Վրաստանն ԱՄՆ-ի համար առավել կարևոր երկիր է։

-Ես այդ հույսով եմ, որովհետև այստեղ ամենահրատապ խնդիրներն են։ Արցախի ժողովրդի խնդիրն այս պահին առաջնահերթություն է։ Շուրջ երկու ամիս է՝ ճանապարհը փակ է, մարդիկ ապրում են նման պայմաններում, ինչն, ըստ իս, անթույլատրելի է։

-Իսկ փաստը, որ նոր բանակցող է նշանակվում, ի՞նչ է ցույց տալիս, որ ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանն առաջնահե՞րթ է։

Միանշանակ այդպես է։ Չմոռանանք, որ ԱՄՆ-ում մեր համայնքը, կոնգրեսականներն ու սենատորները չեն դադարեցնում իրենց հարցերն ուղղել իշխանություններին ու ցույց տալ այդպիսով, որ հարցը չի մոռացվում։ Սա  իսկապես  բոլորի խնդիրն է՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում։ Հուսով եմ, որ ճնշումները կշարունակվեն։

-Նախկին բանակցող Ֆիլիպ Ռիքերի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, կային մի շարք դժգոհություններ ու մտահոգություններ։ Արդարացրե՞ց ըստ Ձեզ։

-Գիտեք՝ նա այդ պաշտոնում շատ քիչ ժամանակ աշխատեց։ Ինչպե՞ս կարող ենք ասել արդարացրեց, թե՞ ոչ։ Նա այնքան  կարճ ժամանակ աշխատեց, որ նման դատողություն անելը սխալ կլինի։ Մեծ արդյունքների չհասավ, բայց առիթ ունեցավ ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ ունենալ։ Մինչև մեկը ռեալ արդյունք չգրանցի, բոլորի մասին կարող են դժգոհություններ հայտնել։

-Մինսկի խումբը փաստացի չի գործում, այս նշանակումը ենթադրում է, որ ԱՄՆ-ն անկախ այդ հանգամանքից՝ կոնֆլիկտի մեջ ներգրավվա՞ծ է լինելու որպես միջնորդ։

-Նախևառաջ ասեմ, որ Մինսկի խումբը կա։ Չի կայացվել այնպիսի որոշում, որ այդ խումբը չի գործում։ Պարզապես 2020 թվականի պատերազմից հետո թույլ էր տրվում, որ Ռուսաստանն այս ամենում առաջնահերթ դերակատարում ունենա։ 2 տարի ասում ենք, որ պետք է նորից վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ֆրանսիան  իր հերթին, ԱՄՆ-ն իր հերթին ակտիվ ջանքեր են գործադրում, իսկ Ռուսաստանը՝ բոլորովին առանձին։ Հիմա, երբ նոր բանակցող է նշանակվել, հուսով ենք, որ ավելի աշխույժ կաշխատի, խումբն իր աշխատանքը կվերականգնի կամ գոնե գործընթացներն առաջ տանելու տարբերակ կգտնի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում