Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է գերազանց հանդես գալ «Եվրո-2013»-ի ընտրական փուլւոմ:
Երեկ Ռաֆայել Նազարյանի սաները նվազագույն հաշվով պարտության մատնեցին Անդորրային և 2 խաղում վաստակելով 6 միավոր ստանձնեցին 3-րդ խմբի միանձնյա առաջատարի դերը: Հանդիպման 85-րդ րոպեին միակ գոլը խփեց «Բանանց»-ի 19-ամյա կիսապաշտպան Վալտեր Պողոսյանը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը հունիսին 4:1 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ:
Երկու օր անց Հայաստանի հավաքականը Չեխիայում կփորձի պաշտպանել խմբի առաջատարի դիրքը: Չեխիայի երիտասարդական հավաքականն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել և 8 անպատասխան գնդակ ուղարկել Անդորրայի ընտրանու դարպասը: