
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին Ստամբուլում եվրոպական մի շարք երկրների հյուպատոսությունների փակումն անվանել է իրենց երկրի դեմ «հոգեբանական պատերազմ» ։
Այս մասին, հայտնում է թուրքական Hürriyet թերթը։
«Ամերիկան և Արևմուտքը չեն ցանկանում, որ մենք անկախ և ազատ լինենք այս աշխարհագրության մեջ: Այն ժամանակ, երբ մենք նպատակ դրեցինք ներգրավել 60 միլիոն զբոսաշրջիկների, նրանք նոր հոգեբանական պատերազմ սկսեցին Թուրքիայի դեմ», – հավելել է նա:
«Բացահայտորեն ահաբեկչական հարձակումների հավանականության մասին հայտարարած, նման հնարավոր միջադեպերի վայրերը նշած երկրներից ոչ մեկը կապ չի հաստատել Թուրքիայի անվտանգության մարմիններից որևէ մեկի հետ»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը: