ՀՀ-ում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգը գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ։ Համակարգը կներդրվի փուլային․ նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն այս տարվանից՝ 2023-ից, իսկ համակարգի ներդրումը կավարտվի 2027 թվականին։
«Այս տարի կամբողջացվի ծառայությունների փաթեթը, կհաստատվեն գները, ինչպես նաև կորոշվի պետության համաֆինանսավորման չափը։ 2024-ին պետպատվերի ծառայությունների շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն,ա այսինքն՝ նրանց տրամադրվող ծառայությունները կլինեն նույնական։ Զուգահեռ կսկենք կամավոր ապահովագրության հիմունքով ներառել բոլոր ցանկացղներին։ 2025-ին պետության համակարգի մեջ կներառի նաև թոշակառուներին, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի բոլոր ծառայություններից։ 2027-ին արդեն կունենանք պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ողջ բնակչության համար»,-մանրամասնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։