Monday, 20 03 2023
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:02
ԱՄՆ վարչակազմը չի համաձայնի Ուկրաինայում զինադադարի կոչին
Լուրերի օրվա թողարկում 14:00

Կովկասի հարցերի նոր բանակցողն ու ԱՄՆ նոր համանախագահը. ուշագրավ ընտրություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական: Ինչպես հայտնի է, այդ կարգավիճակը ենթադրում է նաեւ համանախագահություն Մինսկի խմբում, թեեւ համանախագահության ձեւաչափն այս պահին փաստացի չի գործում, թեեւ՝ լուծարված էլ չէ: Նորանշանակ դիվանագետը փոխարինել է Ֆիլիպ Ռիքերին, որը ինքն էլ պաշտոնավարեց համեմատաբար նորանշանակության շրջանակում: Ռիքերը նշանակվել էր օգոստոսին՝ 2022 թվականի, եւ պաշտոնը թողեց դեկտեմբերին: Այսինքն, Ֆիլիպ Ռիքերը պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս:

Ինչու՞ պետքարտուղար Բլինքենը որոշեց փոխարինել նրան, հայտնի չէ, այդ որոշումը չի մանրամասնվել: Կովկասի հարցերի նոր բանակցողի նշանակումը ուշադրության է արժանի առնվազն երկու հանգամանքով: Լուի Լ. Բոնոն եղել է Սուրբ Աթոռում՝ Վատիկանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար: Վատիկանի դերակատարությունը միջազգային գործընթացներում, չափազանց նուրբ է, լատենտ, սակայն շատ կարեւոր ու էական, ինչի վկայությունն է օրինակ նաեւ այն, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գնաց Վատիկանի հետ իր հարաբերությունն առավել սերտացնելու եւ կայացրեց Սուրբ Աթոռում դեսպանատուն հիմնելու որոշում: Իհարկե այդ ամենը չի նշանակում, որ ԱՄՆ պետքարտուղարի որոշումը՝ Լուի Բոնոյին Կովկասի հարցերի նոր բանակցող նշանակելու առնչությամբ, անմիջականորեն պայմանավորված է հնց այդ հանգամանքով, սակայն դիվանագետի ընտրության առումով ուշադրության է արժանի նրա աշխատանքային այդ դրվագը:

Մյուսը, որ դարձյալ ուշագրավ է, Բոնոյի դիվանագիտական «մասնագիտացումն» է: Նա աշխատել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ԱՄՆ ներկայացուցիչ, նաեւ եղել է պետքարտուղարի տեղակալ տնտեսական եւ բիզնես հարցերով: Այսինքն, Կովկասի հարցերի նոր բանակցողը կամ Մինսկի խմբի նոր համանախագահը ունի «տնտեսական դիվանագիտության» մասնագիտացում: Իսկ սա ուշադրության է արժանի նրանով, որ ԱՄՆ հենց այդ «մասմնագիտության» տեր դիվանագետ էր ընտրել նաեւ Հայաստանում իր նոր դեսպանի պաշտոնում եւ Քրիստինա Քվիենը արդեն տվել է նոր դեսպանի երդումն ու շուտով ձեռնմուխ կլինի իր պաշտոնավարմանը: Բարդ է ասել, կա՞ երկու առանցքային դիվանագետների ընտրության հարցում մեթոդաբանական կապ՝ «տնտեսական» մասնագիտացման տեսանկյունից, բայց հանգամանքը իսկապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք այն, որ ներկայումս ռեգիոնալ իրողությունների խորքային տողատակերում նաեւ տնտեսական գործընթացներ են, տնտեսական ռազմավարական մոտիվներ, այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս՝ հետպատերազմական փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում