Thursday, 23 03 2023
«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է
Իրանը Ռուսաստանն անվանել է այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրող

Արցախի սուբյեկտության հեռանկարի առանձնահատուկ հենքը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է կառավարությանը ճշտել Ադրբեջանի շրջափակման հետևանքով Արրցախի տնտեսությանը հասցված վնասը, փոխհատուցման մեխանիզմներ աշխատեցնելու համար: Արցախի շրջափակումը վեր հանեց մի կարևորագույն խնդիր՝ Արցախի ռազմա-քաղաքական առանձնահատուկ իրավիճակում տնտեսական կենսագործունեության առանձնահատկության հարցը: Եթե քաղաքականության հիմքում առանցքային տեղ ունի «պաշարված դիմադրության» օրակարգը, ապա Արցախը պարտավոր է ունենալ տնտեսական կենսագործունեության համարժեք սցենար, Արցախի տնտեսությունը պետք է բերվի այնպիսի ռեժիմի, որ օգտագործվի այդ տնտեսության ինքնաբավության ռեսուրսի և ներուժի առավելագույնը:

Անշուշտ, դա այսպես ասած արտառոց սցենար է և Արցախը չպետք է «դատապարտվի» անվերջ «պաշարման» տրամաբանության: Ի վերջո, նաև դա է Ադրբեջանի նպատակներից մեկը՝ այդ «դատապարտվածության» զգացում առաջացնելը, երբ ավելի ու ավելի մեծ թվով մարդ կմտածի ոչ թե Արցախում ապրելու, այլ առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանալու մասին: Միևնույն ժամանակ, սակայն, հենց այդ քաղաքականությանը դիմակայելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ հասնել տնտեսական այնպիսի կառուցակարգերի և ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմների, որը կբերի Արցախի տնտեսական ինքնաբավության առավելագույն աստիճանի: Իհարկե, որևէ երկրի, անգամ մեծ տնտեսությունների պարագայում շատ բարդ ու հարաբերական է ինքնաբավություն ասվածը, և առավել ևս դա հարաբերական է Արցախի փոքր տնտեսության համար: Բայց, եթե կան ռազմա-քաղաքական առանձնահատկություններն ու իրավունքների համար պայքարն Ադրբեջանի ամբողջատիրական ծավալապաշտության դեմ, տնտեսական կառուցակարգերը թերևս պետք է բերվեն այդպիսի առանձնահատկություններին համարժեք վիճակի: Սա Արցախի կառավարության գերխնդիրն է: Այսինքն, խոսքը իհարկե ռեսուրսների խնայողության մասին է, սակայն ոչ թե պարզ թվաբանական խնայողության, այլ ցիկլային տրամաբանությամբ «շրջանառության», որը թույլ կտա առկա տնտեսական և մարդկային ներուժի համադրմամբ ստանալ առավել մեծ ռեսուրսային արդյունք, հետևաբար նաև այլ սոցիալ-հոգեբանական և բարոյահոգեբանական մթնոլորտ: Ավելին, անցնող տարիներին Հայաստանի և Արցախի միմյանց հաջորդած իշխանությունները պետք է մշակած լինեին այդ սցենարները, առնվազն որպես ֆորսմաժորային պլաններ, անելով առավելագույնը, որպեսզի Հայաստանի հետ Արցախի տնտեսական կապակցվածությունն այդուհանդերձ լիներ նաև ներքին ինքնաբավության բարձր աստիճանով: Ի վերջո, երբ խոսում ենք Արցախի սուբյեկտության մասին, պետք է նկատի առնել պարզ բան՝ ցանկացած սուբյեկտության շատ, թե քիչ կայուն հիմքը տնտեսական է: Կրկնեմ, հատուկ ընդգծելով, որ խոսքն ամենևին «պաշարման դատապարտվելու» մասին չէ: Բայց, եթե Արցախի հանդեպ կա ադրբեջանական ծավալապաշտություն, ապա դիմակայունություն ապահովելու և այդ կերպ պաշարման քաղաքականության ոչ էֆեկտիվությունը ի ցույց դնելով նաև այդ քաղաքականության չեղարկման հասնելու խնդիրը պահանջում է նաև տնտեսական առավելագույն ինքնաբավություն: Ինչ խոսք, այդ հարցերը պահանջելու են թե մասնագիտական մեծ ներուժ, կրեատիվ մտածողություն, թե նաև աջակցություն Հայաստանից ու Սփյուռքից՝ մտավոր, հարկ եղած դեպքում նաև ռեսուրսային՝ տեղում տնտեսական ինստիտուցիոնալ մեխանիզմներ և ինքնաբավության հիմքեր ձևավորելու համար: Բայց, առանց տնտեսական շոշափելի սուբյեկտության, թերևս իրատեսական չի լինի խոսել Արցախի իրավա-քաղաքական սուբյեկտության մասին, հետևաբար նաև շրջապատող դերակատարներին այդ գործոնը հաշվի առնելու հետ առերեսելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում