Ժողովրդավարության տարածք Հայաստանն ու Վրաստանը կարիք ունեն ինստիտուցիոնալ հզորացման: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, ով նախօրեին է վերադարձել Վրաստանից։
Ըստ Մեհրաբյանի` Վրաստանն ու Հայաստանը շատ անելիք ունեն. «Հայ-վրացական հարաբերություններում զիգզագներ շատ են եղել, բայց հիմա երկուսն էլ ժողովրդավարական երկրներ են: Վրաստանը ունիկալ գործընկեր է Հայաստանի համար»: