Հայկական կողմի փաստարկները Հաագայում շատ հիմնավոր էին, մեր դիրքը հիմա լավ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով` այն, ինչ Լաչինի միջանցքով իրականացնում է Ադրբեջանը` էթնիկ զտման քաղաքականություն է:
Աբրահամյանը կարծում է, որ իրավական դիվանագիտության առումով Հաագայում Ադրբեջանը մեզ նվեր մատուցեց. «Հաագայում ադրբեջանական կողմի փաստարկները հիմնավոր չէին: Ինչու է ականների տեղադրման հարցով Ադրբեջանը հիմա բարձրաձայնում: Ցանկացած պետություն ինքնապաշտպանության կարիք ունի, բայց չեմ կարծում Հաագան լուրջ կընդունի Ադրբեջանի փաստարկները: Ալիևի ամեն հայտարարություն մեզ հսկայական դաշտ է տալիս»: