Սեպտեմբերյան զինադադարը ապահովել է ԱՄՆ-ն, ոչ թե Իրանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ներսես Կոպալյանը:
Կոպալյանի խոսքով` Իրանը ունի կարմիր գծեր, եթե Ադրբեջանը անցներ դա, այլ զրագացումներ կլիներ. «Իրանը Ադրբեջանին հասկացրեց, որ եթե հատի կարմիր գծերը, այլ հետևանքներ կունենա: Ոչ թե Իրանն է ապահովել զինադադարը, այլ ԱՄՆ-ն. դիվանագիտական ճնշումը Վաշինգտոնից էր, Թեհրանից` կարմիր գծերը: ԱՄՆ-ն ձգտում է, որ պահպանվի միջազգային կանոնները: Զանգեզուրի միջանցքի հարցը Իրանի համար լուրջ խնդիր է: ԱՄՆ-ի համար խնդիր է, եթե Մոսկվան Ադրբեջանի հետ Լաչինի ճգնաժամով փորձում է հասնել Զանգեզուրին միջանցքին: Ադրբեջանը արհեստական կոնֆլիկտ է ստեղծում Իրանի հետ, Արևմուտքին ձեռնոց նետելով»:
Կոպալյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն օգտվել են ՌԴ թուլացումից և փորձում են իրենց ազդեցությունը ուժեղացնել տարածաշրջանում: