Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Պեսկովն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարմանը

Միացյալ Նահանգները 2,2 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար, որն առաջին անգամ կներառի նաև ավելի մեծ հեռահարության հրթիռներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների:

Ըստ գործակալության զրուցակիցների՝ խոսքը Boeing և Saab Group ընկերությունների արտադրության GLSDB (Ground Launched Small Diameter Bomb՝ ցամաքից արձակված փոքր տրամաչափի ռումբ) հրթիռների մասին է, որոնց հեռահարությունը կազմում Է 150 կիլոմետր։ GLSDB հրթիռները կարելի Է արձակել նաև HIMARS կայանքներից։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կարող է հայտարարել արդեն այս շաբաթ։ Բացի հրթիռներից, այն կներառի նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար օժանդակ սարքավորումներ, բարձր ճշգրտության զինամթերք և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարմանը՝ նշելով, որ դա մեծացնում է լարվածությունը, սակայն այդ ամենը չի փոխի ռազմական գործողությությունների ընթացքը։

«Այո, սա ուղիղ ճանապարհ է դեպի լարվածության մեծացում, էսկալացիայի մակարդակի բարձրացում, մենք դա տեսնում ենք։ Սա մեզնից լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Բայց ևս մեկ անգամ՝ սա չի փոխի իրադարձությունների ընթացքը։ Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի», – փոխանցում է Պեսկովի խոսքը ТАСС գործակալությունը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի համար այժմ առանցքային նպատակն է «շարունակել հատուկ ռազմական գործողությունը» և գլխավորը՝ «կատարել այն խնդիրները, որոնք առաջադրվել են պետության ղեկավարի կողմից»:

Հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է ոչ թե Կիևի, այլ Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով բանակցությունների հնարավորությունն Ուկրաինայում տիրող իրադրության ֆոնին, Պեսկովը նշել Է. «Առայժմ Պուտինի և Բայդենի միջև բանակցությունների ոչ մի պլան չկա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում