Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

GALLUP-ի հարցումները տարօրինակ են․ Ռուբեն Վարդանյանը հավանաբար ուզում է Հայաստանի վարչապետ դառնալ

«GALLUP International Association»-ը Լաչինի վերաբերյալ հարցումներ է իրականացրել, ըստ որի՝ հետազոտության ժամանակ արված առաջին հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար, 42․5%-ը նշել է Ադրբեջանի իշխանությունները, 30%-ը նշել է Ռուսաստանի իշխանությունները, 29% –ը՝ ՀՀ իշխանություններ, 17․2%-ը՝ Թուրքիայի իշխանությունները, 12%-ը՝ ռուս խաղաղապահները, 9․8%-ը՝ բոլոր պետությունները, 8․3%-ը՝ Արցախի իշխանությունները, 4․5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասաց. «Նախ՝ հասարակությունը Ռուսաստանն ու Ադրբեջանը գրեթե հավասար են նշել, որովհետև երկուսը համատեղ են փակել միջանցքը։ Լաչինի միջանցքի աշխատելու պատասխանատվությունը ոչ թե Ադրբեջանինն է, այլ Ռուսաստանինը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամբողջ իրավասությունը և պատասխանատվությունը Ռուսաստանինն է։ Արցախցիների համար սա ողբերգություն է, բայց Հայաստանն այստեղ ոչ մի կապ չունի: իսկ Հայաստանի մասով ստացված թվերը հինգերորդ շարասյան և Մոսկվայի քարոզչության արդյունքն է, սա ռևանշիստների համակիրների արդյունքն է, իսկ մի մասն էլ ընդհանրապես անտեղյակ են ամեն ինչից»:

Հաջորդ հարցը եղել է հետևյալը՝ գնահատել Արցախի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում,  մասնավորապես նշված էր Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի անունները։ Արայիկ Հարությունյանը 5 բալային սանդղակում ստացել է  2․2 բալ, Ռուբեն Վարդանյանը՝ 3․7։

Լևոն Շիրինյանի համար խիստ տարօրինակ է Արայիկ Հարությունյանի հետ քաշվելը և Ռուբեն Վարդանյանի առաջ գալը. «Ռուբեն Վարդանյանը մեկ տարի առաջ անգամ Արցախի տեղը չգիտեր քարտեզի վրա։ Նա գիշեր-ցերեկ էկրանին է և Արցախի հարցերով զբաղվում է բացառապես Ռուսաստանի շահերից ելնելով: Նա հայկական շահեր չի սպասարկում, և այն, որ հայ է, դա ոչ  մի բան չի նշանակում, սա խաբկանքի նման բան է։ Նա հավանաբար ուզում է Հայաստանի վարչապետ դառնալ, նրան հավանաբար ասել են՝ գնա Արցախ, ոնց ասենք էդպես կանես, հետո կգնաս Հայաստանի վարչապետ, բայց նման բան անհնար է։ Ինքը կենտրոնանում է Հայաստանի վրա»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Հարցման մասնակիցներին նաև հարց էր ուղղվել՝ ինչպե՞ս եք վերաբերում ռուս խաղաղապահների տեղակայմանը Արցախում: Նոյեմբերի դրությամբ լիովին դրական է վերաբերում հարցվածների 37․7%-ը, հունվարի դրությամբ նվազում կա՝ 18․3%-ը, ընդհանրապես բացասական՝ նոյեմբերի դրությամբ՝  5․8%-ը, հունվարի դրությամբ՝  29․6%-ը։

Լևոն Շիրինյանը սա օրինաչափ է համարում. «Լաչինի միջանցքը փակողը ռուս խաղաղապահն է, քնքուշ խաղաղապահը, այսինքն՝ ռուսական մանիպուլյացիոն զորքեր են, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի դեմ։ Գլխավոր դերակատարը Հայաստանի դեմ Թուրքիան չէ, Ռուսաստանն է։ Աբսուրդ է՝ ՀՀ իշխանություններին այս հարցում մեղադրելը։ Հայաստանի իշխանությունը ինչպես կարող է ժողովրդի դեմ գործել: Ղարաբաղյան կլանն է այս բոլոր ողբերգության պատասխանատուն իր բոլոր նախագահներով։ Դրա համար էլ սկսվել են, ձեն-ձուն չեն հանում։ Արցախահայությունը իրենց մասին ընդհանրապես չի խոսում, և դա շատ վատ է»,-ընդգծեց նա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում