Իրանի պաշտպանության օբյեկտների վրա հարձակումը նորություն չէր: Հնարավոր է, որ այս դիվերսիան հենց Իրանի ներսից է, որովհետև Իրանում բազմաթիվ են գործակալական ցանցերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման ետսակետ հայտնեց Ժաննա Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Իրանի դեմ հիբրիդային պատերազմ է, այս մեդիագրոհի նպատակը նաև խուճապ ստեղծելն է․ «Ադրբեջանին ընդդեմ Իրանի խթանող գործընթաց էր պետք, ինչը եղավ: Ադրբեջանը հստակ գիծ է դրել՝ արշավ ընդդեմ Իրանի: Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ եղել են խնդրահարույց: Իրանը միշտ է հանդես եկել Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին: Սեպտեմբերյան պատերազմին փաստորեն Իրանը դերակատարում է ունեցել․ Թեհրանի դիրքորոշումը անփոփոխ է: Ադրբեջանի համար կարևոր է, որ Իրանի դիրքերը թուլանա, որ Զանգեզուրի միջանցքին դեմ արտահայտվող երկրների թիվը պակասի»: