Tuesday, 23 04 2024
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել

Եթե գազի գինը ՌԴ ներքին շուկայական գներով հաշվարկվի, մեր ապրանքներն ավելի մրցունակ կդառնան արտաքին շուկայում

ԵԱՏՄ երկրների վարչապետները գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագծի նախապատրաստումը կքննարկեն Ալմաթիում փետրվարի 2-3-ը կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական շուկաների ձևավորումը դառնում է ոչ միայն ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլ անհրաժեշտ պայման ռեսուրսային հարթակի տնտեսական ինտեգրման ներուժն իրացնելու համար։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ հիմնված փոխըմբռնման վրա և, հաշվի առնելով միության անդամ բոլոր երկրների շահերը, կարգավորելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթներ, որոնց իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջությամբ օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը։

«Սա շատ զգայուն թեմա է, և մենք բոլորս գնային հորիզոնում ըմբռնման կարիք ունենք, գոնե միջնաժամկետ հեռանկարում»,-ասել է վարչապետը։

Այս առնչությամբ՝ tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չի բացառվում՝ այս անգամ էլ կողմերն ընդհանուր շուկայի շուրջ պայմանավորվածության չգան։

«Ընդհանուր առմամբ՝ գազի գինը շուկայի բոլոր ապրանքների գնի մեջ մտնում է, այսինքն՝ օրինակ ջերմաէլեկտրակայանների 40 տոկոսը Ռուսաստանից եկած գազով է աշխատում։ Առհասարակ գազի գնի բարձրացումը հանգեցնելու է ապրանքների գների բարձրացման։ Եթե մենք ունենք ԵԱՏՄ ընդհանուր շուկայի գազի գին և եթե Ռուսաստանի ներքին շուկայական գներով հաշվարկվի, դա մեզ հնարավորություն կտա արտաքին շուկայում ավելի մրցունակ լինել և ապագայում մենք չենք տեսնի գազի գնի մեծ տատանումներ։ Մեր ապրանքը ավելի մրցունակ կլինի ՌԴ շուկայում, որովհետև եթե գազի գինը գրեթե նույն չափով է լինելու, օրինակ, արտահանվող բանջարեղենը, ավելի մրցունակ կդառնա», -ասաց Թավադյանը:

Բացի դրանից, ըստ նրա, հիմա գազի գինը սահմանվում է դոլարով, վճարվում՝ ռուսական ռուբլով, ապագայում եթե վճարվի ռուսական ռուբլով, դա թույլ կտա նաև փոխարժեքի առաջացած տատանումներից զերծ մնալ. «Հիմա եթե ներքին շուկայում լինենք և վճարենք դե ֆակտո ռուբլիով, դա թույլ կտա մեր տնտեսվարողներին չեզոքացնել այդ ռիսկերը։ Մենք չունենք նավթ և գազ, և մինչև արևային էլեներգիան չներդրվի մի քանի տանսամյակում, մենք կախված ենք լինելու գազից, մեր ապրանքները մրցակցային կլինեն արտաքին շուկայում, եթե լինի ընդհանուր գազի շուկա», – ասաց Թավադյանը:

Այդուհանդերձ, տնտեսագետ մտավախություն ունի, որ այս անգամ էլ այդ հարցում համաձայնության չեն գա. «2015-ից այս հարցը քննարկվում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է ունենան ընդհանուր գազի շուկա: Հնարավոր է, որ նորից այս անգամ պայմանավորվածության չհանգեն, բայց բանակցությունները շարունակվելու են»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում